«Չենք ուզում, որ իրավիճակը վերածվի «օձի պատմությանը»»․ Չավուշօղլուն` F -35–ի գործարքի մասին
Թուրքիան չի պատրաստվում սպասել F -35 կործանիչների գնման` ԱՄՆ ծրագրի վերադարձին, այն ձգտելու է հասնել 1,4 մլրդ դոլարի վերադարձին: Այս մասին CNN Türk-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք հիմա ուզում ենք ստանալ մեր փողերը։ Մենք ուզում ենք, որ վճարած գումարները վերադարձվեն։ Նախարարության մեր ընկերները հավաքվել և դիտարկել են այն քայլերը, որոնք այսուհետ ձեռնարկելու ենք։ Մենք հիմա հոգ ենք տանում մեր մասին: Մենք չենք ուզում նստել և սպասել Կոնգրեսի հավանությանը, չենք ուզում, որ իրավիճակը վերածվի «օձի պատմությանը», ինչպես Patriot ՀՕՊ-ի հետ եղավ», - ասել է Չավուշօղլուն։
Ավելի վաղ ԱՄՆ-ն պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային նորագույն F-35 կործանիչների մատակարարման ծրագրից նրան հեռացնելու մասին՝ Անկարայի կողմից ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով:
ԱՄՆ-ն չեղյալ էր հայտարարել Թուրքիայի հետ F-35-ի վերաբերյալ համատեղ հուշագիրը՝ այն ստորագրելով F-35 նախագծի մյուս յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետագայում հայտնել էր ԱՄՆ-ի առաջարկի մասին՝ գնել ոչ թե հինգերորդ սերնդի կործանիչներ, այլ չորրորդ սերնդի F-16-ներ։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամ...
Գերմանիան ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Ուկրաինային
Բեռլինն ընթացիկ տարում ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Կիևի իշխանություններին ռազմական աջակցության համար։ Այս մասին ասվել է...
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն: Մայիսի 16-17-ը վարչապետը Ռեյկյավի...
Կիևի իշխանությունները ներգրավված են հայտնի ռուսների սպանությունների մեջ. ՄԱԿ- ից՝ Բուդանովի այս խոսքերի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ չի տեսել Ուկրաինայի ռազմական հետախուզությ...