Քաղաքականություն

Թուրքիայում ընտրությունները կավարտվեն առաջին փուլով և Քըլըչդարօղլուի հաղթանակով. ORC

Թուրքիայում ընտրությունները կավարտվեն առաջին փուլով և Քըլըչդարօղլուի հաղթանակով. ORC
Հետազոտական ORC ընկերության հարցման համաձայն՝ Թուրքիայի նախագահական ընտրությունները կավարտվեն առաջին փուլով ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հաղթանակով։ Տեղեկությունը հայտնում է…

Հետազոտական ORC ընկերության հարցման համաձայն՝ Թուրքիայի նախագահական ընտրությունները կավարտվեն առաջին փուլով ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հաղթանակով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

 

Ըստ հետազոտության` Քեմալ Քըլըչդարօղլուն կհավաքի ձայների 51,7%-ը։

 

Նշվում է, որ հարցումն անցկացվել է մայիսի 10-ից 11-ը երկրի 28 նահանգներում` առերես։ Հետազոտությանը մասնակցել է 3920 անձ: Վիճակագրական սխալը կազմում է 1,3%։

 

Այսպես, ըստ հետազոտության, Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքում է ձայների 51,7%-ը, գործող նախագահ Թայիփ Էրդողանը` 44,2%-ը, Սինան Օգանը` 2,8%-ը, Մուհարեմ Ինջեն, որը հանել է իր թեկնածությունը, 1,8%-ը:

 

Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Եթե ոչ մի թեկնածու չհավաքի ձայների 50%-ը, նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի, որը նշանակված է մայիսի 28-ին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250