
Հայկ Հարությունյանը` Ամուլսարի վերագործարկման մասին

Փետրվար ամսին ստորագրվել է եռակողմ հուշագիր, որով պետք է սկսվեին ֆինանսավորման հարցերը, որոնք անհրաժեշտ էին Ամուլսարի վերագործարկման համար: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:
«Բազմիցս հայտարարվել է, որ շինարարական աշխատանքները 70-80 տոկոսով իրականացվել են, բայց հաշվի առնելով, որ ժամանակ է անցել, և կարիք կար այդ կատարված շինարարական աշխատանքները, կառուցված օբյեկտները կամ իրականացված աշխատանքների կայունությունը, սեյսմակայունությունը և ընդհանրապես հետագա պիտանելիությունը վերագնահատելու, ժամանել են միջազգային փորձագետներ, ովքեր տարածքում վերլուծական աշխատանք են իրականացնում»,- նշել է փոխնախարարը:
Հարությունյանի խոսքով՝ ինժիներները պետք է գնահատական տան և դրանից հետո նոր կասեն՝ աշխատանքները շարունակո՞ւմ ենք այն կետից, որտեղ դադարեցվել էին, թե՞ ծավալները պետք է փոփոխվեն.
«10-15 օրվա տվյալներ եմ ասում, ակնկալվում է, որ վերլուծությունները պետք է տևեն մեկ ամիս»,-նշել է Հարությունները: