
Հաղթանակի օրվա տոնակատարությունը վերադարձնելու պահանջով խնդրագիր Է հայտնվել Զելենսկիի գրասենյակի կայքում

Եվրոպայի օրը չեղյալ հայտարարելու և Հաղթանակի օրվա տոնակատարությունը վերադարձնելու պահանջով խնդրագիր Է հայտնվել Ուկրաինայի նախագահ Զելենսկիի կայքում:
«Մեր պապերը կռվել են ոչ թե Ռուսաստանի, այլ Ուկրաինայի համար, որը Խորհրդային Միության կազմում էր, ուստի իմաստ չունի չեղարկել այս տոնը»,- ասվում է տեքստում:
Միջնորդագիրը գրանցվել է մայիսի 11-ին և մինչ այժմ ստացել է շուրջ 70 ձայն՝ դրա քննարկման համար անհրաժեշտ 25000 ձայնից։
Նշենք, որ երկուշաբթի օրը Զելենսկին ասել էր, որ օրինագիծ է ներկայացրել խորհրդարան, որով առաջարկվում է Ուկրաինայում մայիսի 8-ը սահմանել որպես հիշատակի և նացիզմի դեմ հաղթանակի օր։ Նա նաև հրամանագիր էր ստորագրել, որով մայիսի 9-ը նշանակել է Եվրոպայի օր։