Առանց բնակչի իմացության, քարտից 200.000 դրամ են փոխանցվել անհայտ խաղային հաշվին

Մայիսի 12-ին ՆԳՆ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է ստացվել Ստեփանակերտ քաղաքի 38-ամյա բնակիչ Ա. Ս.-ի դիմումն այն մասին, որ «Արարատբանկ» ՓԲ ընկերությունում բացված իր աշխատավարձի ստացման քարտից, մայիսի 10-ին առանց իր իմացության, 200. 000 ՀՀ դրամ գումար է փոխանցվել «Totogaming» բուքմեյքերական ընկերության անհայտ խաղային հաշվին։ Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից։

 

Արդյունքում քաղաքացուն պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս:

 

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

ՆԳ նախարարության ոստիկանությունը զգուշացնում է, որ վերջին շրջանում կտրուկ աճել է համակարգչային տեխնիկայի միջամտությամբ կատարվող հանցագործությունները։

 

Կարևոր է օնլայն հարթակում հասանելիություն չտալ բանկային քարտի տվյալներին, էլ․փոստին, ինչպես նաև երբեք չտրամադրել հեռախոսահամարին եկած ստուգիչ կոդը։

Քաղաքականություն