
ԱՄՆ-ը փնտրում է «արժեքավոր ռուսների», որոնց կփոխարինի ՌԴ-ում ձերբակալված 2 ամերիկացու հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը բանակցություններ է վարում տարբեր երկրների հետ, որտեղ կալանքի տակ են պահվում ենթադրյալ ռուս լրտեսները, որպեսզի նրանց փոխանակեն Ռուսաստանում ձերբակալված 2 ամերիկացու հետ, հաղորդում Է CNN-ը:
BBC-ն էլ գրում է, որ ԱՄՆ-ն աշխարհով մեկ փնտրում է «արժեքավոր ռուսների», որոնց կարող են փոխանակել The Wall Street Journal-ի ձերբակալված լրագրող Էվան Գերշկովիչի և նախկին ծովային հետևակային Փոլ Ուելանի հետ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ձերբակալել է ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչին, ով ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով։ Հետախուզության տվյալներով՝ ամերիկացին «ԱՄՆ-ի հանձնարարությամբ տեղեկություններ էր հավաքում ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի մասին, որոնք պետական գաղտնիք են պարունակում»