ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտնել է, թե երբ Ուկրաինան կստանա Abrams տանկերը
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ մինչև աշնան սկիզբ Ուկրաինան անպայման կստանա Abrams տանկեր, այնուհետև պետք է ավարտվեն ուկրաինացի զինվորականների պատրաստման ծրագրերը։ Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։
«Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի արագացնենք այդ տանկերի մատակարարումը։ Մեր կանխատեսումներով դա տեղի կունենա վաղ աշնանը։ Այդ ընթացքում մենք մի քանի տանկ ենք տեղափոխել ուսումնամարզական հավաք, որպեսզի ուկրաինացիները սկսեն մարզվել։ Մինչ զորավարժությունները կավարտվեն, տանկերը հասանելի կլինեն օգտագործման համար»,- ասել է դեպարտամենտի ղեկավարը Սենատի լսումների ժամանակ:
Նրա խոսքով՝ նման ժամկետները բացատրվում են նրանով, որ ԱՄՆ զինվորականները ոչ միայն այդ տանկերն են ուղարկում Կիև և պատրաստում ուկրաինացի զինվորականներին՝ աշխատելու դրանց վրա, այլ նաև ստեղծում են ենթակառուցվածք, որը կաջակցի մարտական մեքենաների շահագործմանը։
«Ինչպես գիտեք, այս տեխնիկան էապես տարբերվում է, մասնավորապես, տուրբինային շարժիչի և այլ բավականին բարդ համակարգերի շնորհիվ։ Բայց մենք փորձում ենք որքան հնարավոր է շուտ այդ տեխնիկան փոխանցել ուկրաինացիներին։»,- ավելացրել է Օսթինը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց․ ՊՆ
Ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային...
Ադրբեջանցիները ականանետ են կիրառում Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Ժամը 19:40-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի...
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի ուղղությամբ խախտել են հրադադարը․ ՊՆ
Ժամը 19:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: ՀՀ...
Ռուսական կործանիչը Սև ծովում որսացել է լեհական ինքնաթիռը
Ռումինիայի օդային տարածքից մոտ 60 կիլոմետր դեպի արևելք ռուսական Սու-35 կործանիչը որսացել է Լեհաստանի սահմանապահ ծառայութ...