Ուկրաինային ավելի շատ ժամանակ է պետք այդքան սպասված հակահարձակումը սկսելու համար. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ իր երկրին ավելի շատ ժամանակ է պետք ռուսական ուժերի դեմ այդքան սպասված հակահարձակումը սկսելու համար, քանի որ ուկրաինական զինուժը սպասում է խոստացված ռազմական օգնության մատակարարմանը:
Սպասվող հակահարձակումը կարող է վճռորոշ լինել պատերազմում՝ վերագծելով ճակատները, որոնք ամիսներ շարունակ մնացել են անփոփոխ: Դա նաև վճռորոշ փորձություն կլինի Ուկրաինայի համար, որը ցանկանում է ապացուցել, որ Արևմուտքից ստացած զենքն ու տեխնիկան կարող են հանգեցնել մարտադաշտում զգալի ձեռքբերումների, գրում է BBC-ն:
Զելենսկին չի մանրամասնել, թե երբ և որտեղ տեղի կունենա ուկրաինական հակահարձակումը. դա գաղտնիք է։
Ներկայում ռուսական ուժերն ամրապնդել են իրենց պաշտպանությունը ճակատային գծի երկայնքով, որը ձգվում է 1450 կմ՝ Լուգանսկի և Դոնեցկի շրջաններից մինչև Զապորոժիե և Խերսոն:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց․ ՊՆ
Ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային...
Ադրբեջանցիները ականանետ են կիրառում Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Ժամը 19:40-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի...
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի ուղղությամբ խախտել են հրադադարը․ ՊՆ
Ժամը 19:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: ՀՀ...
Ռուսական կործանիչը Սև ծովում որսացել է լեհական ինքնաթիռը
Ռումինիայի օդային տարածքից մոտ 60 կիլոմետր դեպի արևելք ռուսական Սու-35 կործանիչը որսացել է Լեհաստանի սահմանապահ ծառայութ...