ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում իրավիճակի մասին
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։
«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
ՌԽԿ-ի ավտոշարասյունով մարդասիրական բեռ է հասցվել Ստեփանակերտ։ Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը՝ սահմանին․ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ժամը 20:10-22:0...
1 զոհ, 2 վիրավոր․ իրավիճակը՝ 23:10-ի դրությամբ
Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Ժամը 23:10-ի...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սոթքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ հայկական կողմը ունի 2 վիրավոր․ ՀՀ ՊՆ
Ժամը 07:50-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հ...
Կրակը շարունակվում է․ ՀՀ ՊՆ
Ժամը 20:40-ի դրությամբ հակառակորդի կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ չի դադարել:&nbs...