
Պակիստանում անկարգությունների հետևանքով զոհվել է ութ մարդ

Պակիստանում նախկին վարչապետ Իմրան Խանի ձերբակալությունից հետո սկսված անկարգությունների հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ: Եվս 290 մարդ վիրավորվել է: Բերման է ենթարկվել առնվազն 1200 ցուցարար։ Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով Dawn-ը։
Անվտանգության նկատառումներից ելնելով, զինվորականների ներկայությունն ավելացել է Փենջաբ, Խայբեր Պախտունխվա նահանգներում, ինչպես նաև Իսլամաբադում։
Իմրան Խանը կալանավորվել և ձերբակալվել է մայիսի 9-ին 8 օրով։ Նրա ձերբակալությունը առաջացրել է նրա կողմնակիցների բողոքը, ինչը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների, հրկիզումների և անկարգությունների։
Մայիսի 10-ին երկրում բախումները շարունակվել են ողջ օրվա ընթացքում, վնասվել են որոշ վարչական շենքեր, ցուցարարները հրկիզել են ոստիկանական բաժանմունքներ Իսլամաբադում և Լահորում, Պակիստանի ռադիոյի գրասենյակը Փեշավարում և շտապօգնության մեքենաները, որոնք դուրս են բերել վիրավորներին։
Հիշեցնենք, որ Պակիստանում ձերբակալել են նախկին վարչապետ, այժմ ընդդիմության առաջնորդ Իմրան Խանին՝ հայտնում են լրատվամիջոցները:
Նրան մեղադրում են Պակիստանի պետական գանձարանից 52 արժեքավոր իրեր վաճառելու և վարչապետ եղած ժամանակ ստացած նվերների մասին տեղեկությունները թաքցնելու համար։