Հատուկ գործողության գոտի ռուսական գվարդիայի ստորաբաժանում է ուղարկվել․ Քադիրով
Ռուսաստանի Դաշնության Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտնել է, որ Չեչնիայից հատուկ գործողության գոտի է մեկնել ռուսական գվարդիայի մարտունակ և արդյունավետ ստորաբաժանումներից մեկը Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Ռուսաստանի Դաշնության 96-րդ օպերատիվ գունդը՝ Ազգային գվարդիայի ամենամարտունակ և արդյունավետ ստորաբաժանումներից մեկը, Չեչնիայի Հանրապետությունից շարժվել է դեպի հատուկ ռազմական գործողության գոտի»,- թելեգրամյան իր ալիքով գրել է Քադիրովը։
Չեչնիայի ղեկավարը զինծառայողների բարձր մարտունակությունը բացատրել է «մարտական հարուստ փորձով և հատուկ ռազմական գործողության շրջանակներում ամենաբարդ դիրքային մարտերին ու հատուկ միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև հանրապետության տարածքում միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»։
«Չեչեն հայտնի հրամանատար Մագոմեդ Տուշաևի ․․․ գլխավորությամբ գնդի զինծառայողները փայլուն կատարում են մարտական առաջադրանքներ, հաջողությամբ ջարդում են ուկրաինական կազմավորումները և, ընդհանուր առմամբ, մեծ հաջողությունների են հասնում ռազմաճակատի պատասխանատու հատվածում»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը՝ սահմանին․ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ժամը 20:10-22:0...
1 զոհ, 2 վիրավոր․ իրավիճակը՝ 23:10-ի դրությամբ
Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Ժամը 23:10-ի...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սոթքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ հայկական կողմը ունի 2 վիրավոր․ ՀՀ ՊՆ
Ժամը 07:50-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հ...
Կրակը շարունակվում է․ ՀՀ ՊՆ
Ժամը 20:40-ի դրությամբ հակառակորդի կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ չի դադարել:&nbs...