Գեղարքունիքի մարզպետարանը հերքում է քաղաքացիների տարհանման մասին լուրերը
«Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է», - ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից հայտարարություն են տարածել և մեկնաբանել որոշ լրատվականներում տարածված ապատեղեկատվությունը:
«Որոշ լրատվական կայքերում տարածվել է ապատեղեկատվություն, իբրև իրականացվել է քաղաքացիների տարհանում:
Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Որևէ բնակավայրից տարհանում չի իրականացվել, այժմ էլ տարհանման անհրաժեշտություն չկա», - նշված է հազորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
«Հետևեք պաշտոնական լրահոսին և մի տարածեք խուճապ առաջացնող ապատեղեկատվություն:
Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` այսօր Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սոթքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն տարածեց
ՀՀ պաշտպանությոն նախարարությունից հայտնել են, որ ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ՝ ադրբեջանցիների կողմից օգտագործված անօդաչու թռչող սարքից
Պաշտպանության նախարարությունը հրապարակել է ադրբեջանցիների կողմից օգտագործված անօդաչու թռչող սարքից լուսանկար։  ...
Որոշակի պարբերականությամբ խախտել են հրադադարի ռեժիմը․ ՊՆ
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒստորաբաժանումները...
Խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի ուղղությամբ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչ...