ԱՄՆ-ն Վրաստանին զգուշացրել է հնարավոր պատժամիջոցների մասին
ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնական Թբիլիսիին զգուշացրել է հնարավոր պատժամիջոցների մասին, եթե Վրաստանը վերականգնի Ռուսաստանի հետ ուղիղ ավիաչվերթերը։ Այս մասին Պետդեպից հայտնել են վրացական «Accent»–ին։
«Արևմուտքի երկրները, այդ թվում` ԱՄՆ–ն, արգելում են ռուսական ինքնաթիռներին հատել իրենց օդային տարածքը։ Եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ թռիչքները վերսկսվեն, դա մեզ անհանգստություն կպատճառի, քանի որ պատժամիջոցներ կարող են կիրառվել վրացական ավիաընկերությունների նկատմամբ, որոնք շահագործում են ներմուծման և արտահանման հսկողության տակ գտնվող ինքնաթիռները», – ասվում է հաղորդագրության մեջ։
Պետդեպի կարծիքով` հիմա ժամանակը չէ, որ Վրաստանը խորացնի հարաբերությունները ՌԴ–ի հետ։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Ռուսաստանը չեղարկեց Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը, որը գործում էր 2000 թվականից։ Այն դեպքում, երբ Վրաստանը միակողմանիորեն չեղարկել էր վիզաները 2012 թվականի սկզբին։
Վրաստանի Ռուսաստանի հետ դիվանագիտական կողմը խզել է 2008 թվականի օգոստոսյան հակամարտությունից հետո, երբ Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի (Հարավային Օսեթիա) անկախությունը։ Ավիահաղորդակցությունը երկրների միջև դադարեցվել էր Մոսկվայի կողմից միակողմանիորեն 2019 թվականին։ Պատճառը Թբիլիսիում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերն էին, որոնք տեղի ունեցան Վրաստանի խորհրդարանի շենքում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հայտնվելուց հետո։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամ...
Գերմանիան ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Ուկրաինային
Բեռլինն ընթացիկ տարում ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Կիևի իշխանություններին ռազմական աջակցության համար։ Այս մասին ասվել է...
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն: Մայիսի 16-17-ը վարչապետը Ռեյկյավի...
Կիևի իշխանությունները ներգրավված են հայտնի ռուսների սպանությունների մեջ. ՄԱԿ- ից՝ Բուդանովի այս խոսքերի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ չի տեսել Ուկրաինայի ռազմական հետախուզությ...