Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, սուտ է։ Այս հայտարարությունը տարածել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Սոթքի ուղղությամբ վաղ առավոտյան սադրանք սանձազերծած Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է»,– ընդգծում է ՊՆ–ն:
Ըստ գերատեսչության` ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք` մայիսի 11–ի ժամը 06:00-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ վիրավորի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց․ ՊՆ
Ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային...
Ադրբեջանցիները ականանետ են կիրառում Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Ժամը 19:40-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի...
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի ուղղությամբ խախտել են հրադադարը․ ՊՆ
Ժամը 19:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: ՀՀ...
Ռուսական կործանիչը Սև ծովում որսացել է լեհական ինքնաթիռը
Ռումինիայի օդային տարածքից մոտ 60 կիլոմետր դեպի արևելք ռուսական Սու-35 կործանիչը որսացել է Լեհաստանի սահմանապահ ծառայութ...