Ադրբեջանցիների նպատակը Սոթքի հանքն է․ ռազմական փորձագետ
Սոթքի վրա հարձակվելով՝ ադրբեջանցիները հանքավայրն ամբողջությամբ վերցնելու նպատակ են հետապնդել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Եթե մինչև սա խոչընդոտում էին աշխատողներին իրենց աշխատավայր գնալ՝ հրազեն օգտագործելով, հիմա օգտագործում են ականանետ։ Ենթադրում եմ՝ հակառակորդը բավականին ուժեր է կենտրոնացրել, որ մեր առաջնագիծը եւ Սոթքի հանքավայրն ամբողջությամբ վերցնի, որովհետեւ հանքավայրը վաճառված է մեծբրիտանական ընկերության։ Այդ մեծ կուտակումները, այնուամենայնիվ, գործողության մեջ չեն մտել, որովհետեւ հայկական կողմը նախօրոք իմացել է հակառակորդի ծրագրերի մասին, եւ ադրբեջանցիներին մնացել է ականետերով խուճապ տարածելը։ Կարծում եմ՝ առաջիկայում կրկին կլինեն հարձակումներ հանքի ուղղությամբ, այլ ուղղությամբ եւս չի բացառվում»,- ասել է Նահապետյանը։
Նահապետյանի համար հարց է, թե լարված իրադրության ժամանակ որտեղ են լինում Եվրոպական միության դիտորդները և ինչ են անում։
«Ես կարծում եմ՝ իրենք այդ դիրքերում մեկ-երկու օր առաջ են եղել, ինչպես Տեղի դեպքում էր։ Առավել եւս որ իրենք առաջնահերթ Ադրբեջան եւ Բրյուսել են ուղարկում իրենց զեկույցները, ոչ թե մեր արտգործնախարարություն»,- նշել է Նահապետյանը։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը՝ սահմանին․ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ժամը 20:10-22:0...
1 զոհ, 2 վիրավոր․ իրավիճակը՝ 23:10-ի դրությամբ
Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Ժամը 23:10-ի...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սոթքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ հայկական կողմը ունի 2 վիրավոր․ ՀՀ ՊՆ
Ժամը 07:50-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հ...
Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է կրակը հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ժամը 08:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կր...