Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կրկին խախտել են հրադադարը

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ ժամը 17:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 17:40-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

 

Իրադրության  փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Քաղաքականություն

Պատահարներ