Վարդենիսի հայտնի ինտերնետային ակումբում հայտնաբերվել է սեփականատիրոջ դին. ԶԼՄ
Այսօր՝ մայիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն և Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել «Վարդենիս» բժշկական կենտրոնից, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վարդենիս քաղաքի Վ․ Համբարձումյան փողոցի 17 շենքում գործող ինտերնետային ակումբ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ոստիկանները, քննիչներն ու պարեկները պարզել են, որ ժամը 12։00-ի սահմաններում նշված ինտերնետային ակումբում Վարդենիս քաղաքի բնակիչ 67-ամյա Գագիկ Ս․-ի ինքնազգացողությունը վատացել է, և մինչ բժիշկների ժամանումը, նա մահացել է։
Ինտերնետային ակումբը պատկանում է մահացածի ընտանիքին։
Նմանատիպ հոդվածներ
Ականի վրա ադրբեջանցի սակրավորներ են պայթել. կան զոհեր
Լեռնային Ղարաբաղում երեք ադրբեջանցի սակրավորներ պայթել են ականի վրա ու մահացել։ Տեղեկությունը հայտնում են ադրբբեջանական...
Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի. ԶԼՄ
Այսօր՝ մայիսի 10-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 17:30-ի սա...
Կրկին երկրաշարժ Թուրքիայում․ ինչ է հայտնի
Թուրքիայի Քահրամանմարաշ մարզում, այսօր Երևանի ժամանակով 18:57-ին տեղի է ունեցել 4.0 մագնիտուդի երկրաշարժ: Թուրքիայի արտա...
ՀՀ քաղաքացին կրակ է բացել Սանկտ Պետերբուրգի սուպերմարկետներից մեկում․ կա տուժած
Հայաստանի 40-ամյա քաղաքացին կրակ է բացել Սանկտ Պետերբուրգի «Պյատերոչկա» սուպերմարկետում, հայտնում է 78.ru-ն։ Ըստ լրատվամ...