Լեհաստանում հարձակվել են մանկատան վրա. զոհվել է 16-ամյա աղջիկ

 Լեհաստանի Տոմիսլավիցե գյուղում (Լոձի վեևոդություն) մանկատան վրա հարձակման հետևանքով զոհվել է 16-ամյա աղջիկ, 9 մարդ վիրավորվել է: Չարագործը զինված է եղել դանակով: Այս մասին գրում է БЕЛТА-ն: 

 

«Ոստիկանության ունեցած նախնական տվյալներով՝ 19-ամյա երիտասարդը, որը հաստատության սան չէ, դանակով հարձակվել է  ուսուցչի և մանկատան մյուս սաների վրա», - հայտնել է Լոձի ոստիկանության խոսնակ Անետա Սոբիերայը:

 

Հանցագործությունից հետո տղամարդը փորձել է փախչել, սակայն ոստիկանությունը բերման է ենթարկել։ Հայտնի է, որ ձերբակալվածը 19 տարեկան է։ Դեպքի շարժառիթները պարզվում են։

Քաղաքականություն