Ֆրանսիայի խորհրդարանը «Վագներ»-ը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն
Ֆրանսիայի ազգային ժողովը մայիսի 9-ին կողմ է քվեարկել ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին օրինագծին: Նախագծին կողմ են քվեարկել խորհրդարանում ներկա բոլոր 331 պատգամավորները: Այս մասին գրում է Politico պարբերականը:
Բանաձևով նաև Եվրոպական Միությանը կոչ է արվում «Վագներ»-ը դասել ԵՄ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:
ԵՄ-ն արդեն մի շարք պատժամիջոցներ է սահմանել «Վագներ»-ի դեմ: 2022 թ.-ի ապրիլին ԵՄ-ն մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինին ներառել է պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակում՝ կապված Ուկրաինայում պատերազմի հետ, իսկ այս տարվա ապրիլին «Վագներ»-ն ավելացվել է պատժամիջոցների ենթարկված խմբերի ցուցակում՝ «կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում ակտիվ
մասնակցության հետ»:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստվում է առաջիկա շաբաթներին «Վագները» ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն։
Նմանատիպ հոդվածներ
ժամը 10:25-ի դրությամբ հայկական կողմն ունի 4 վիրավոր. ՀՀ ՊՆ
Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատ...
Պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն է տարածել
Ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Սոթքի ուղղությ...
10:10 դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է. ՀՀ ՊՆ
Ժամը 10:10 դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվա...
09:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ժամը 09:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարու...