Արևմուտքում մենք վախենում ենք Ուկրաինայի հաղթանակից․ ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ
Ռուսաստանի հետ հակամարտությունում Ուկրաինայի զինված ուժերի ռազմական հաջողությունը արևմտյան երկրների հիմնական վախն է, ասել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալ և Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի նախկին գերագույն հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը։
Այս մասին նա ասել է ABC Action News-ին տված հարցազրույցում։
«Արևմուտքում մենք վախենում ենք Ուկրաինայի հաղթանակից», - խոստովանել է Բրիդլավը:
Նա մանրամասնել է, որ արևմտյան երկրները վախենում են կոնֆլիկտի տարածումից դեպի մայրցամաք, ինչպես նաև միջուկային էսկալացիայից։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հորդորել էր Ուկրաինայի զինված ուժերի ծրագրված հարձակումը չդիտարկել որպես միակ մարտը, որը կորոշի ռազմական գործողությունների ողջ ընթացքը։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին նշել է, որ ուկրաինական բանակի ակնկալվող հակահարձակումը չի կարող դառնալ հակամարտության վճռորոշ փուլ։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը՝ սահմանին․ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ժամը 20:10-22:0...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սոթքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ հայկական կողմը ունի 2 վիրավոր․ ՀՀ ՊՆ
Ժամը 07:50-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հ...
Ադրբեջանը կրակ է բացել հայ զինվորներին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ․ կա 3 վիրավոր․ ՀՀ ՊՆ
Ժամը 08:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հ...
1 զոհ, 2 վիրավոր․ իրավիճակը՝ 23:10-ի դրությամբ
Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Ժամը 23:10-ի...