Ուկրաինայում հրթիռակոծության հետևանքով զոհվել է AFP-ի լրագրողը
Ուկրաինայի արևելքում հրթիռակոծության հետևանքով զոհվել է օտարերկրյա լրագրող Արման Սոլդենը։ Ինչպես գրում է Le Monde-ը՝ Ուկրաինայում Ֆրանս-Պրես գործակալության (Agence France-Presse) տեսանյութերի համակարգող Արման Սոլդենը զոհվել է երեքշաբթի Չասով Յարի մոտ տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով, հայտնել են AFP-ի լրագրողները, ովքեր ականատես են եղել դեպքին:
Հրետակոծությունը տեղի է ունեցել Բախմուտի մերձակա քաղաքի ծայրամասում, որը մի քանի ամիս շարունակ արևելյան Ուկրաինայի մարտերի էպիկենտրոնն է:
AFP-ի թիմը գնդակոծվել է «Գրադ»-ի հրթիռներով, երբ նրանք մի խումբ ուկրաինացի զինվորների հետ են եղել: 32-ամյա Սոլդենը զոհվել է, երբ հրթիռը դիպել է վայրին, որտեղ նա պառկած է եղել: Թիմի մնացած անդամները չեն տուժել։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը՝ սահմանին․ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ժամը 20:10-22:0...
1 զոհ, 2 վիրավոր․ իրավիճակը՝ 23:10-ի դրությամբ
Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Ժամը 23:10-ի...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սոթքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ հայկական կողմը ունի 2 վիրավոր․ ՀՀ ՊՆ
Ժամը 07:50-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հ...
Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է կրակը հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ժամը 08:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կր...