Մեծ Բրիտանիան պատրաստվում է Ուկրաինային հեռահար հրթիռներ մատակարարել
Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատրաստվում են հեռահար հրթիռներ տեղափոխել Կիև, գրում է ամերիկյան The Washington Post թերթը՝ հղում անելով Ուկրաինայի միջազգային հիմնադրամի (IFU) հրապարակած փաստաթղթին։ Նշվում է, որ IFU-ն ղեկավարում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը, իսկ հիմնադրամին մասնակցում են Հյուսիսային Եվրոպայի երկրները։
Գործակալության տվյալներով՝ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։
Մայիսի 2-ին Ուկրաինայի միջազգային հիմնադրամի կողմից հրապարակված գնումների ծանուցման մեջ Միացյալ Թագավորության ՊՆ-ն խնդրել է «հետաքրքրություն արտահայտել» մինչև 300 կիլոմետր կամ մոտ 200 մղոն հարվածային հնարավորություններ տրամադրելու հարցում:
Ծանուցումը պահանջում էր պատասխան եռօրյա ժամկետում, նշվում է հրապարակման մեջ։
Գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ, ելնելով պահանջվող բնութագրերից, պարզ է դառնում, որ դրանք կարող են լինել բրիտանական Storm Shadow օդային թեւավոր հրթիռներ։
Լրագրողները նաև մեջբերել են Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը, որոնք վկայում են այն մասին, որ ԱՄՆ հետախուզությունը հաստատել է Ուկրաինային անորոշ քանակությամբ նմանատիպ հրթիռներ ուղարկելու բրիտանական պլանները:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը՝ սահմանին․ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ժամը 20:10-22:0...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սոթքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ հայկական կողմը ունի 2 վիրավոր․ ՀՀ ՊՆ
Ժամը 07:50-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հ...
Ադրբեջանը կրակ է բացել հայ զինվորներին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ․ կա 3 վիրավոր․ ՀՀ ՊՆ
Ժամը 08:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հ...
1 զոհ, 2 վիրավոր․ իրավիճակը՝ 23:10-ի դրությամբ
Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Ժամը 23:10-ի...