Գազայի հատվածում գնդակոծության հետևանքով ՌԴ քաղաքացի է զոհվել
Գազայի հատվածում իսրայելական հարձակման զոհ է դարձել Ռուսաստանի քաղաքացի Ջամալ Աբու Հասվանը, РИА Новости-ին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ Քեդրան։
Ընդհանուր առմամբ զոհվել է առնվազն 12 մարդ, այդ թվում՝ Իսլամական ջիհադի հրամանատարները, 20 մարդ վիրավորվել է։
Մահացած ռուսաստանցու հարեւանն ու ընկերը՝ նրա հայրենակից Մուավիա Յակոբը, գործակալությանը պատմել է, որ Գազա քաղաքում «հրթիռ է ընկել այն բնակարանի վրա, որտեղ ապրում էր Աբու Հասվանը»։ Նրա խոսքով՝ սպանվել են նաև Աբու Հասվանի կինը և որդին, նրանց քաղաքացիությունը չի նշվում։ Մահացածը աշխատել է որպես ֆիզիոթերապիայի և բժշկական վերականգնման ոլորտում մասնագիտացած բուժհաստատության ղեկավար։
Իսրայելական բանակն ավելի վաղ հայտնել էր Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» խմբավորման մի քանի թիրախների ուղղությամբ հարվածների մասին։ Իսրայելը պնդում է, որ սպանվածների թվում կան այս խմբավորման երեք բարձրաստիճան հրամանատարներ։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը՝ սահմանին․ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ժամը 20:10-22:0...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սոթքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ հայկական կողմը ունի 2 վիրավոր․ ՀՀ ՊՆ
Ժամը 07:50-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հ...
Ադրբեջանը կրակ է բացել հայ զինվորներին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ․ կա 3 վիրավոր․ ՀՀ ՊՆ
Ժամը 08:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հ...
1 զոհ, 2 վիրավոր․ իրավիճակը՝ 23:10-ի դրությամբ
Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Ժամը 23:10-ի...