ԱՄՆ-ն Ուկրաինային 1,2 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել
ԱՄՆ-ը 1,2 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային, նշվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում։
Հաղորդվում է, որ օգնությունը կուղարկվի Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու և հրետանային զինամթերքի կարիքները բավարարելու համար։
Նոր փաթեթը ներառում է լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր և զինամթերք, սարքավորումներ՝ ուկրաինական համակարգերի հետ արևմտյան հակաօդային պաշտպանության կայանների և հրթիռների ինտեգրման համար, զինամթերք՝ հակադրոնային համակարգերի համար, 155 մմ հրետանային արկեր, արբանյակային պատկերների ծառայություններ, աջակցություն ռազմական պատրաստությանը։
Ապրիլի վերջին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Կիև կատարած այցի ժամանակ ասաց, որ 2022 թվականի փետրվարից ՆԱՏՕ-ի դաշնակիցները ավելի քան 150 միլիարդ եվրո են տրամադրել Ուկրաինային, այդ թվում՝ 65 միլիարդ եվրո՝ ռազմական օգնության տեսքով:
Ստոլտենբերգի խոսքով՝ դա ուկրաինական բանակին թույլ է տվել վերականգնել վերահսկողությունը Կիևի, Խարկովի և Խերսոնի շրջանների տարածքների նկատմամբ։ ՆԱՏՕ-ն նաև մարզել է տասնյակ հազարավոր ուկրաինացի զինվորների, ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը՝ սահմանին․ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ժամը 20:10-22:0...
1 զոհ, 2 վիրավոր․ իրավիճակը՝ 23:10-ի դրությամբ
Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Ժամը 23:10-ի...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սոթքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ հայկական կողմը ունի 2 վիրավոր․ ՀՀ ՊՆ
Ժամը 07:50-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հ...
Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է կրակը հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ժամը 08:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կր...