Զբոսաշրջիկների թիվն այս տարի ավելացել է․ 2022-ին Ադրբեջանի 3 քաղաքացի է ժամանել Հայաստան
Հայաստանն այս տարվա առաջին եռամսյակում 451 հազար 850 զբոսաշրջիկ է այցելել, այսինքն` 202 հազար 489 հազար մարդ ավելի, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ վիճակագրական կոմիտեի կայքէջում։
Հունվար-մարտ ամիսներին Հայաստան ամենաշատն այցելել են Ռուսաստանի քաղաքացիներ, ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը կազմել է 237 հազար 40 (նախորդ տարի՝ 108 976 մարդ): Երկրորդ տեղում են տարբեր երկրներից Հայաստան այցելած հենց Հայաստանի քաղաքացիները՝ 74 հազար 186 (նախորդ տարի՝ 56 519 մարդ): Զգալի է նաև Հայաստան այցելած Վրաստանի քաղաքացիների թիվը՝ 53 հազար 707 (նախորդ տարի՝ 24 158 մարդ), Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների թիվը՝ 25 հազար 458 (նախորդ տարի՝ 23 291 մարդ): Հնգյակը եզրափակում են Ֆիլիպինների քաղաքացիները` 5981 մարդ, իսկ նախորդ տարի նրանք եղել են 2036–ը։
2023 թվականի հունվար–մարտ ամիսներին Հայաստան է այցելել նաև Թուրքիայի 2712 քաղաքացի, ինչը 2.2 անգամ ավելի է (1244 մարդ), քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը: Նշվում է նաև, որ 2022 թվականի առաջին 3 ամսում Ադրբեջանի 3 քաղաքացի էլ է ժամանել Հայաստան, սակայն այս տարի նույն ժամանակահատվածում ոչ ոք չի եկել։
Նմանատիպ հոդվածներ
Անվճար սնունդ չեն տվել, վաճառել են. ավիաընկերության ինքնաթիռը փոխել է անունն ու չվերթի համարը․ «Հետք»
Կարեն Գասպարյանը երեկ՝ մայիսի 7-ին, ժամը 10:21-ի «FLYONE ARMENIA» ավիաընկերության Երևան-Դուբայ չվերթով Դուբայ է մեկնել։...
«Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին»․ Արցախի պետնախարար
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական,...
Երեկ զոհված 20-ամյա Նարեկի զորացրվելուն 50 օր էր մնացել
Ադրբեջանական սադրանքի հետեւանքով նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղադասարյանի զորացրվելուն 50 օր էր մնացել: Կոտայքի...
Ոստիկանությունը երիտասարդի՝ շանը ծեծելու մասին
Երեկ երեկոյան Ծիծեռնակաբերդի այգում ականտեսն ու մասնակիցը եղա կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի։ Այս մասին գրել է ֆեյս...