Ռազմական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայում ռազմական հատուկ օպերացիայի սկզբից ի վեր ամենազանգվածային հարձակումն է եղել

Ամբողջ գիշեր հրետակոծվել է Օդեսան: Ականատեսները հայտնել են նաև պայթյունների մասին: Նշվում է, որ աշխատել է ՀՕՊ-ը: Այս հաղորդագրությունից հետո համացանցում հրդեհի լուսանկարներներ են տարածվել…

Ամբողջ գիշեր հրետակոծվել է Օդեսան: Ականատեսները հայտնել են նաև պայթյունների մասին: Նշվում է, որ աշխատել է ՀՕՊ-ը:

 Այս հաղորդագրությունից հետո համացանցում հրդեհի լուսանկարներներ են տարածվել: Օդեսայի շրջանի Զատոկա քաղաքի վրա հարվածների հավանական թիրախը եղել են զինամթերքի պահեստները, որտեղ տեղակայված է արևմտյան տեխնիկան, այդ թվում գերամանական Լեոպարդ տանկերը: 

Պայթյուններ են հնչել նաեւ Չեռնիգովի, Ժիտոմիրի և Կիրովոգրադի մարզերում: Կիևում էլ հրթիռը խոցել է բնակելի շենքը. երկու մարդ վիրավորվել է:

 

Դատելով ցանցում հրապարակված պատկերից, որը ինչպես հաղորդվում է, արվել է ՆԱՍԱ-ի արբանյակից` Ուկրաինայի ամբողջ կենտրոնական հատվածն ինտենսիվ հարվածների տակ է։ Նշվում է, որ սա ամենազանգվածային հարձակումն է ռազմական հատուկ օպերացիայի սկզբից ի վեր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250