ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մասսայական դասալքության պատճառը պետության վարած քաղաքականությունն էր. Խաչատրյան
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը վստահեցնում է` Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում մասսայական դասալքություն է եղել։ Այս մասին Խաչատրյանը հայտարարել է լրագրողների հետ զրույցում` ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի գործով դատական նիստից առաջ։
«Իրականում մասսայական դասալքություն է եղել։ Պատճառը պետության վարած քաղաքականությունն է, քանի որ այդ ուղղությամբ համապատասխան քայլեր չեն իրականացվել։ Դա զինված ուժերի խնդիրը չի եղել»,– նշել է ԳՇ նախկին պետը։
Նա անդրադարձել է նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում 44-օրյա պատերազմի ժամանակ 11.000 դասալիք է եղել։
Ըստ Խաչատրյանի` ինքը չի կարող մեկնաբանել այդ հայտարարությունը, քանի որ անգամ իրավապահները չեն կարողանոմ հիմնավորել այն։
«Եթե ես բժիշկ չեմ, ապա չպետք է բժշկությունից խոսեմ, եթե ես քաղաքական գործիչ չեմ, ապա չպետք է քաղաքական երևույթների մեջ իմ դրսևորումներն ունենամ։ Մարդը, եթե մի փոքր բարոյականություն ունի, ապա իրեն չվերաբերող հարցերի մեջ քիթը չպետք է մտցնի»,– ասել է Խաչատրյանը։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառակորդը ՀՀ ինքնիշխան տարածքում է գտնվում` 139 կմ/ք մակերեսով. ԳՇ պետ
Ինչպես հաղորդել էինք, Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան այցելել է Ջերմուկ։ ՀՀ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը նախարարին է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայում ռազմական հատուկ օպերացիայի սկզբից ի վեր ամենազանգվածային հարձակումն է եղել
Ամբողջ գիշեր հրետակոծվել է Օդեսան: Ականատեսները հայտնել են նաև պայթյունների մասին: Նշվում է, որ աշխատել է ՀՕՊ-ը: Այ...
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պրիգոժինը ցույց է տվել մահացած «վագներականների» դիերը և հայհոյել Շոյգուին ու Գերասիմովին
Wagner-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է վագներականների դիերի շարքերը, ովքեր զ...
ժամը 10:25-ի դրությամբ հայկական կողմն ունի 4 վիրավոր. ՀՀ ՊՆ
Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատ...