Սկանդալ Լեհաստանում․ պաղպաղակի կրպակ են տեղադրել Օսվենցիմի թանգարանի մուտքի մոտ
Լեհաստանում իսկական սկանդալ է բարձրացել Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի մոտ պաղպաղակի կրպակի հայտնվելու պատճառով։
Հաղորդվում է, որ «Մահվան դարպասների» մոտ կանգնած է եղել պաղպաղակի կրպակ։ Ինչպես գրում է Gazeta Wyborcza-ն, վաճառակետի սեփականատերը զարդարել է խանութը պաղպաղակի լուսանկարներով, իսկ մոտակայքում նույնիսկ մի քանի հանգստի տներ է տեղադրել։ Բայց ոչ բոլորն են գնահատել նման «մարքեթինգային հնարքը»։
«Սա ոչ միայն էսթետիկ անճաշակության, այլև մոտակայքում գտնվող հատուկ պատմական վայրի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի օրինակ է»,- ասել է Օսվենցիմի թանգարանի ներկայացուցիչ Բարտոշ Բարտիզելը։
Ի դեպ, կրպակը պարզվել է, որ ինքնաշեն է, և տեղի իշխանություններն արդեն սկսել են պարզել, թե ով է դրա տեղադրման կամ կառուցման հեղինակը:
Նմանատիպ հոդվածներ
Անվճար սնունդ չեն տվել, վաճառել են. ավիաընկերության ինքնաթիռը փոխել է անունն ու չվերթի համարը․ «Հետք»
Կարեն Գասպարյանը երեկ՝ մայիսի 7-ին, ժամը 10:21-ի «FLYONE ARMENIA» ավիաընկերության Երևան-Դուբայ չվերթով Դուբայ է մեկնել։...
«Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին»․ Արցախի պետնախարար
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական,...
Երեկ զոհված 20-ամյա Նարեկի զորացրվելուն 50 օր էր մնացել
Ադրբեջանական սադրանքի հետեւանքով նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղադասարյանի զորացրվելուն 50 օր էր մնացել: Կոտայքի...
Ոստիկանությունը երիտասարդի՝ շանը ծեծելու մասին
Երեկ երեկոյան Ծիծեռնակաբերդի այգում ականտեսն ու մասնակիցը եղա կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի։ Այս մասին գրել է ֆեյս...