Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի հետախուզության ղեկավարի՝ «ռուսներին սպանելու» հայտարարությունը
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի ՊՆ Հետախուզական վարչության (ԳՈՒՎ) ղեկավար Կիրիլ Բուդանովի «ռուսներին սպանելու» սպառնալիքները և փորձը։ Փոխանցում է gazeta.ru-ն։
Պեսկովն ընդգծել է, որ սա «հրեշավոր հայտարարություն է», որը «ուղիղ հաստատում է», որ Կիևի ռեժիմը «ոչ միայն հովանավոր է, այլ նաև ահաբեկչության կազմակերպիչ»։
«Մենք խստորեն դատապարտում ենք նման հայտարարությունները», - ասել է Պեսկովը։
Նա նաեւ նշել է, որ ռուսական հատուկ ծառայությունները «կձեռնարկեն այն, ինչ անհրաժեշտ է» Պրիլեպինի դեմ մահափորձը հետաքննելու համար։
Բացի այդ, Մոսկվան ուշադիր հետևելու է եվրոպական մայրաքաղաքների «և հատկապես Վաշինգտոնի» արձագանքին այս իրադարձությունների հետ կապված։ Դժվար է պատկերացնել, որ նման բան կարող է մնալ առանց դատապարտման, ասել է Կրեմլի խոսնակը։ Նրա խոսքով, Բուդանովի հայտարարությունը «ևս մեկ անգամ հաստատում է Պուտինի՝ հատուկ գործողություն սկսելու որոշման ճշտությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամ...
Հայտնի է, թե ինչ է քննարկվել Միրզոյան-Բլինքեն հանդիպման ժամանակ
Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդ...
Հայտնի է, թե երբ կսկսվի բանակցությունները Միրզոյանի և Բայրամովի միջև
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունները ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ նախատեսված են Երեւանի ժ...
Վաշինգտոնում մեկնարկել է եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն...