![Կառավարությունն այս պահին տեղեկություն չունի Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին](https://auroranews.am/storage/img/base_image/old/cbd61333be6169f73da174c12b66aeba.webp)
Կառավարությունն այս պահին տեղեկություն չունի Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին
![Կառավարությունն այս պահին տեղեկություն չունի Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին](https://auroranews.am/storage/img/base_image/old/cbd61333be6169f73da174c12b66aeba.webp)
Կառավարությունն այս պահին տեղեկություն չունի մայիսի 14-ին Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հնարավոր հանդիպման մասին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է կառավարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Financial Times-ը հաղորդել էր՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը բանակցություններ կանցկացնեն մայիսի 14-ին Բրյուսելում։
«Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները Բրյուսելում այս շաբաթավերջին կվերսկսեն խաղաղության բանակցությունները, ըստ պաշտոնյաների, քանի որ արեւմտյան դաշնակիցները ակտիվացնում են միջնորդական ջանքերը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կիրակի օրը կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Փետրվարին Մյունխենում կայացած բանակցություններից ի վեր, սա կլինի առաջին անգամը, երբ երկու առաջնորդներն անձամբ կհանդիպեն։ Սրան նախորդել են երկու երկրների արտաքին գործերի նախարարների լայնածավալ քննարկումները Վաշինգտոնում: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ այդ բանակցությունները «շոշափելի առաջընթաց են գրանցել երկարատեւ խաղաղության համաձայնագրի շուրջ», եւ որ ինքը կարծում է, որ «համաձայնությունը տեսանելի է, հասանելի»,-գրել է աղբյուրը։