ՀՀ ներթափանցած ադրբեջանցիներից մեկը դատապարտվել է 11.5 տարվա ազատազրկման

Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկի՝ Ագշին Բաբիրովի գործով դատավճիռ է կայացվել։

 

«Լուրերի» հարցին ի պատասխան՝ դատախազությունից հայտնել են, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Բաբիրովին դատապարտել է 11 ու 5 տարվա ազատազրկման։

 

Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։

Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։

 

Երկրորդ զինվորի՝ Հուսոյն Ախունդովի գործը քննությունը շարունակվում է։  Ախունդովը մեղադրվում է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»ի պահակին սպանելու համար:

Քաղաքականություն