
Եթե հունիսի 1-ին պարտքի վերին շեմը չբարձրացվի, ապա ԱՄՆ նահանգներին տեխնիկական դեֆոլտ է սպասվում

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը երկրի պարտքի վերին շեմի բարձրացման պատասխանատվությունը փոխանցել է Կոնգրեսին: ԱՄՆ ֆինանսների նախարար Յելենը հայտարարել է, որ իր գերատեսչության հնարավորությունները երկրում դեֆոլտից խուսափելու համար գրեթե սպառված են, հայտնում է ABC News-ը։ Գանձապետարանը ամիսներ շարունակ կիրառում է «արտակարգ միջոցներ», - ասել է նա։
«1960 թվականից սկսած պարտքի շեմը բարձրացվել է 78 անգամ, երեք անգամ՝ նախորդ վարչակազմի օրոք, երկկուսակցական աջակցությամբ», - ասել է Յելենը:
Ինչպես նշվում է, եթե հունիսի 1-ին պարտքի վերին շեմը չբարձրացվի, ապա նահանգներին տեխնիկական դեֆոլտ է սպասվում, ինչը կհանգեցնի ԱՄՆ բոլոր գերատեսչությունների աշխատանքի դադարեցմանը։