Սլովակիայի վարչապետը խնդրել է նախագահին իրեն պաշտոնանկ անել
Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը կիրակի հայտարարել է, որ խնդրել է նախագահին իրեն ազատել պաշտոնից այն բանից հետո, երբ նախարարների հրաժարականները թուլացրել են կառավարությունը, որն աշխատում է որպես ժամանակավոր կառավարություն սեպտեմբերին կայանալիք ընտրություններից առաջ, տեղեկացնում է Reuters-ը։
Կիրակի ավելի ուշ Հեգերը հանդիպելու է նախագահ Զուզանա Կապուտովայի հետ, ով ժամանակավոր նոր վարչապետ նշանակելու իրավունք ունի։
Հեգերն առերեսվել է ընդդիմության կոչերին՝ իր տեղը տեխնոկրատի զիջելու մասին, որը կղեկավարի երկիրը մինչև արտահերթ ընտրությունները։
«Ես որոշեցի խնդրել նախագահին վերցնել ինձնից իմ լիազորությունները և հնարավորություն տալ նրան փորձել տեխնոկրատ կառավարությամբ կայուն և խաղաղ ճանապարհով Սլովակիան հասցնել ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների»,- ասել է նա մամուլի ասուլիսում։
Կառավարող դաշինքն անցյալ տարվա սեպտեմբերին կորցրել էր մեծամասնությունը՝ դաշինքից SaS կուսակցության դուրս գալուց հետո, իսկ ավելի ուշ մեղադրել կառավարությանն այն բանում, որ այն բավարար չափով չի օգնում մարդկանց էներգակիրների ծախսերի հարցում, որոնք անցյալ տարի Եվրոպայում հասել էին ռեկորդային մակարդակի։
Եվրոպական մյուս երկրների նման Սլովակիան տնային տնտեսություններին ու ընկերություններին վճարումներ էր արել էներգակիրների բարձր գների և արժեզրկման հետևանքները մեղմելու համար, սակայն կուսակցությունների միջև տարաձայնությունները գործնականում երկրում կաթվածահար են արել քաղաքականությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ինչ է քննարկվել Միրզոյան-Բլինքեն հանդիպման ժամանակ
Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդ...
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամ...
Վաշինգտոնում մեկնարկել է եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն...
Հայտնի է, թե երբ կսկսվի բանակցությունները Միրզոյանի և Բայրամովի միջև
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունները ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ նախատեսված են Երեւանի ժ...