«Ռուսական ուժերը վերահսկում են Արտյոմովսկի 95%-ը». Պրիգոժին
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը Արտյոմովսկում (ուկրաինական անունը՝ Բախմուտ) ամբողջությամբ կատարել է իր առաջադրանքները, հայտարարել է ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։ Վերջինիս խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։
Պրիգոժինը նշել է, որ Բախմուտի մսաղացի գործողության նպատակը հիմնականում ոչ թե քաղաքը գրավելն էր, այլ «Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումները մանրացնելը» և «ռուսական բանակի համար հանգստի կազմակերպումը մարտունակությունը վերականգնելու համար»։ Պրիգոժինը նաև ասել է, որ ռուսական ուժերը վերահսկում են Արտյոմովսկի 95%-ը, իսկ մնացած 5%-ը «ոչ մի դերակատարում չունեն»։
Այս շաբաթվա սկզբին Պրիգոժինը նախազգուշացրել էր, որ վագներականները մայիսի 10-ին կլքեն քաղաքը, «որովհետև առանց զինամթերքի նրանք դատապարտված են անիմաստ մահվան»: Չեչնիայի ղեեկավար Ռամզան Կադիրովը, ի պատասխան սրան, ասել է, որ չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են «վերադարձնել քաղաքը»։ Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարության հետ համատեղ Արտեմովսկում սկսվել է գործողությունների ռազմավարության մշակում՝ հաշվի առնելով Ուկրաինայի Զինված ուժերի մարտավարությունն ու նրանց ունեցած ռեսուրսները։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Լեռնային Ղարաբաղում, Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպք է արձանագրվել: Ա...
ՊՆ-ն նոր հայտարարություն տարածեց
Ժամը 09:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա: Այս մասին է հայտնում ՀՀ ՊՆ-ն: Ժամը 09:00-ի դ...
Հրադադարի ռեժիմի խախտում՝ Ասկերանի շրջանում. ՌԴ ՊՆ
ԼՂ Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Տուժածներ չկան։ Ռուսակա...
«Խոստացել են տալ այնքան զենք, որքան անհրաժեշտ կլինի». Պրիգոժին
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերությանը խոստացել են տալ այնքան զենք և զինամթերք, որքան անհրաժեշտ կլինի Արտյոմովսկում հետ...