Եղիսաբեթ II-ի հուղարկավորությունը միլիոններով գերազանցել է Չարլզ III-ի թագադրմանը

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թագադրման արարողությունը հեռուստաէկրանների դիմաց հավաքել է 20 մլն բրիտանացիների, ինչը 9 մլն-ով պակաս է, քան Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հուղարկավորությունը 2022 թվականի սեպտեմբերին: Այս մասին հայտնել է The Guardian թերթը ՝ վկայակոչելով հեռարձակման լսարանի հետազոտությունների խորհրդի տվյալները։ 

 

Չարլզ III-ի թագադրումը դարձել է 2023 թվականին բրիտանական հեռուստատեսության ամենահայտնի իրադարձությունը, ընդգծել է թերթը։

 

Հիշեցնենք՝ 74-ամյա Չարլզ III-ի թագադրման արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Լոնդոնում ՝ Եղիսաբեթ II-ի մահից գրեթե ութ ամիս անց: Միջոցառման հյուրերն էին  100 օտարերկրյա առաջնորդներ, Մեծ Բրիտանիայի առաջատար քաղաքական գործիչներ, տարբեր եկեղեցիների, զինված ուժերի ներկայացուցիչներ, Նոբելյան մրցանակակիրներ, հասարակական և բարեգործական կազմակերպությունների և արտակարգ ծառայությունների աշխատակիցներ և այլն:

Քաղաքականություն