Իսրայելում հայ է զհովել Գազայի գոտուց հրթիռակոծության հետևանքով

Իսրայելի հայկական համայնքի անդամ է զոհվել Գազայի գոտուց Ռեխովոտ քաղաքի հրթիռակոծության ժամանակ։ Տեղեկությունը «Ֆեյսբուքում» հայտնել է Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։ 


«80– ամյա թոշակառու Ինգա Աբրահամյանը 3 հարկի բնակարանում զոհվեց հրթիռի պայթյունից»,–գրել է նա` կից տեղադրելով լուսանկար։ 

 

 

 


Տիկին Ինգայի ամուսինն էլ վիրավորվել է։ Չերնամորյանը նշել է, որ ընդհանուր առմամբ այդ շենքի հրթիռահարության պատճառով զոհվել է 1, վիրավորվել 12 բնակիչ։ Շենքի բնակիչները տեղավորվել են հյուրանոցում։ 
Ի դեպ, 2008 թվականից հետո սա հայ համայնքից առաջին զոհն է Պաղեստին–Իսրայել հակամարտության արդյունքում։ 

2008 ապրիլի 1–ին Գազայի գոտում զոհվել էր Հայաստանից Իսրայել տեղափոխված դիրիժոր և կոմպոզիտոր Վահագն Պապյանի որդին` Դավիթ Պապյանը։ 


 

Քաղաքականություն