Անկարան Վաշինգտոնի առաջարկը մերժել է․ Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Ուկրաինա C 400 հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկելու ԱՄՆ առաջարկի մասին։ Այս մասին նա հայտարարել է Habertürk-ին տված հարցազրույցում։
Թուրք դիրվանագետի խոսքով՝ Անկարան Վաշինգտոնի առաջարկը մերժել է:
«ԱՄՆ-ից մի քանի առաջարկ է եղել С-400-ի հետ կապված: Մեզ ասացին` տվեք մեզ վերահսկողություն, սա առաջարկ է, որն ազդում է մեր անկախության վրա, այդ դեպքում որտե՞ղ է մեր անկախությունը», - ասել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ Անկարան բազմիցս տարբեր առաջարկներ է ստացել С-400-ի վերաբերյալ ԱՄՆ վարչակազմից, և եթե այն համակերպվող լիներ, Վաշինգտոնի հետ ներկայիս խնդիրներ չէր ունենա։
«Մեզ նույնիսկ առաջարկել են դրանք ուղարկել Ուկրաինա, մենք ասացինք, որ դա անհնար է, եղել են նման առաջարկներ»,- հավելել է Չավուշօղլուն։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ինչ է քննարկվել Միրզոյան-Բլինքեն հանդիպման ժամանակ
Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդ...
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամ...
Վաշինգտոնում մեկնարկել է եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն...
Վաշինգտոնում մեկնարկել է Միրզոյանի և Բլինքենի հանդիպումը
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Հա...