Քաղաքականություն

ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Չեխիայի նախագահը հազվագյուտ ատրճանակ է նվիրել Զելենսկուն

ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Չեխիայի նախագահը հազվագյուտ ատրճանակ է նվիրել Զելենսկուն
Չեխիայի նախագահ Պետր Պավելը ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն CZ 75 ինքնալիցքավորվող ատրճանակ է նվիրել։Այս մասին Չեխիայի ղեկավարը հայտնել է իր Twitter-ում։ Պավելը նշել է, որ իր ուկրաինացի…

Չեխիայի նախագահ Պետր Պավելը ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն CZ 75 ինքնալիցքավորվող ատրճանակ է նվիրել։Այս մասին Չեխիայի ղեկավարը հայտնել է իր Twitter-ում։

 

Պավելը նշել է, որ իր ուկրաինացի գործընկերոջը նվիրել է հազվագյուտ ատրճանակ հատուկ շարքից, որը նվիրված է Չեխիայի Հանրապետության բարձրագույն պարգևի՝ Սպիտակ առյուծի շքանշանի հարյուրամյակին։

 

Շքանշանը, սովորաբար, տրվում է «երկրին մատուցած ակնառու ծառայությունների, պետության պաշտպանության և անվտանգության մեջ ներդրման համար», ինչպես նաև ազգի միջազգային վարկանիշի բարձրացման համար»։
 

Չեխիայի ղեկավարն ընդգծել է, որ դա արտացոլում է այն խիզախությունը, որով Զելենսկին առաջնորդում է Ուկրաինային։

 

[1c3fdfdb33a3fc3c164fe75500315159.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250