
Հայտնի է՝ որ կազմակերպությունն է ստանձնել Պրիլեպինի դեմ մահափորձի պատասխանատվությունը

«Ատեշ» կազմակերպությունը, որն իրեն ներկայացնում է որպես «ուկրաինացիների և Ղրիմի թաթարների ռազմական շարժում», ստանձնել է ռուս գրող Զախար Պրիլեպինի դեմ մահափորձի կազմակերպման պատասխանատվությունը։
Համայնքի Telegram ալիքում ասվում է, որ հրապարակախոսին սկսել են հետապնդել 2023 թվականի հունվարից՝ համաձայն ստացած «պատվերի»։ Տեղեկատվությունը փոխանցում է News.ru-ն:
Հիշեցնենք՝ Նիժնի Նովգորոդում անհայտ անձինք պայթեցրել են գրող, ակտիվիստ Զախար Պրիլեպինի մեքենան. նա ողջ է մնացել, բայց վիրավորումներ ստացել։ Իրավապահ մարմինները հայտնել են, որ արտակարգ դեպքի հետևանքով մահացել է Պրիլեպինի վարորդը: