Թուրքիան առանց տեղեկացնելու փակել է օդային տարածքը հայկական ավիաընկերության համար
Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել են Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
«Մեզ համար անհասկանալի պատճառներով և առանց որևէ տեսանելի հիմքի Թուրքիայի ավիացիոն իշխանությունները չեղարկել են Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու՝ Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը։ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները չեղարկումը իրականացրել են առանց նախօրոք իրազեկման՝ մեր ավիաընկերությանն ու մեր ուղևորներին կանգնեցնելով փաստի առաջ։ Flyone Armenia ընկերությունը աշխատանք է տանում չեղարկված չվերթերի ուղևորների հետ և առաջիկայում կիրազեկի ընթացող զարգացումների վերաբերյալ։ Հայցում ենք մեր ուղևորների ըմբռնումը մեզնից անկախ պատճառով ստեղծված անհարմարության համար»,-նշել է Անանյանը։
ՏԱՍՍ-ի հետ զրույցում Անանյանը հայտնել է, որ Թուրքիայի կողմից Flyone Armenia-ի համար օդային տարածքը փակելու պատճառով Փարիզից Երևան չվերթը վայրէջք է կատարել Քիշնևում:
Նմանատիպ հոդվածներ
«Գոնե այսօր պիտի համարձակություն ունենամ ասելու...». Փաշինյանի ուղերձը՝ Քաղաքացու օրվա առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առթիվ։ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետությ...
Արցախցիների շարքում կա՞ն մարդիկ, որոնք մտածում են Արցախից հեռանալու մասին. Վարդանյանը պատասխանում է
Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը գտնվում է Ստեփանակերտում, հ...
Քիշնևում հարկադրված վայրէջք կատարած ինքնաթիռը ժամանել է Երևան
Flyone Armenia-ի Փարիզ-Երևան չվերթը Քիշնևից թռել է Երևան և գիշերը 3:14-ին վայրէջք կատարել «Զվարթնոցում»: Հիշեցնենք, որ Թ...
ՀՀ ներթափանցած ադրբեջանցիներից մեկը սպանել է ԶՊՄԿ-ի պահնորդին․ դատախազությունը մանրամասնում է
Ադրբեջանի քաղաքացի Հուսեյն Ախունդովին ներկայացված մեղադրանքը հսկող դատախազի որոշմամբ փոփոխվել և լրացվել է: Այս մասին դատ...