ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ՝ Թուրքիայում երկրաշարժից տուժածների համար նախատեսված վրանային ճամբարում
Թուրքիայի Ադիյաման քաղաքում երկրաշարժից տուժածների համար նախատեսված վրանային ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է «Sabah» թերթը:
Քաղաքացիները փորձել են ինքնուրույն մարել կրակը, այնուհետև ժամանել են հրշեջ բրիգադները։
Նշվում է, որ միջադեպի հետևանքով ամբողջությամբ այրվել են բուժկետը, մանկապարտեզն ու և ճաշարանը:
Կադրերում երևում են ծխի հսկայական քուլաներն ու հրդեհի հետևանքները։
Այս պահին հրդեհը մարվել է։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 50 հազար մարդ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիվերսանտները խողովակաշարով փորձել են փախչել դեպքի վայրից․ ՌԴ
Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթավերամշակման գործարանում երկու օրվա ընթացքում երկրորդ հրդեհն է տեղի ունեցել Հաղորդվում է,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Կիևի երկնքում խոցում իրենց իսկ գնած Bayraktar TB2-ը
Կիևի հակաօդային պաշտպանության համակարգը (ՀՕՊ) անօդաչու թռչող սարք է խոցել Մայդան Նեզալեժնոստիի (Անկախության հրապարակ) վր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրասնոդարի երկրամասում անօդաչու թռչող սարք է ընկել նավթի «ցիստեռնի» վրա
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում նավթի պահեստ է այրվում: Նշվում է, որ անօդաչու թռչող սարք է ընկել Թաման նավահանգստում գ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Անկոչ հյուրը»․ Երևանում մեքենան ամբողջ ծավալով մտել է բանկի տարածք
«Nissan fuga» մակնիշի ավտոմեքենան մխրճվել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերից մեկի շենք: Ավելի վաղ հայտնել էինք,...