ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Կիևի երկնքում խոցում իրենց իսկ գնած Bayraktar TB2-ը
Կիևի հակաօդային պաշտպանության համակարգը (ՀՕՊ) անօդաչու թռչող սարք է խոցել Մայդան Նեզալեժնոստիի (Անկախության հրապարակ) վրա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Մոտակա շենքի վրա դրոնի բեկորների ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել, ավերածությունները կազմել են 150 քմ։
Ավելի ուշ պարզվել է, որ անօդաչուն Ուկրաինայի զինված ուժերին է պատկանում։
Lenta.ru- ն նշում է, որ սկզբում ուկրաինական լրատվամիջոցներն ու Telegram ալիքները պնդում էին, որ Կիևի հակաօդային պաշտպանությունը որսացել է ռուսական հարվածային անօդաչու թռչող սարք։ Տարբեր աղբյուրներ ենթադրում են, որ դա կարող է լինել Forpost, Corsair-4 կամ իրանական Mohajer-6 անօդաչու թռչող սարք: Սակայն ավելի ուշ ուկրաինացի զինվորականները խոստովանել են, որ ոչնչացված անօդաչու թռչող սարքը, պարզվել է, թուրքական Bayraktar TB2-ն է, որ գնվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Անօդաչու թռչող սարքը խոցելու որոշումը կայացվել է այն պատճառով, որ Կիևի երկնքում դրա անվերահսկելի մնալը կարող է հանգեցնել «անցանկալի հետևանքների», պարզաբանել է երկրի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։ «Ցավալի է, բայց սա տեխնիկա է, և նման դեպքեր լինում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիվերսանտները խողովակաշարով փորձել են փախչել դեպքի վայրից․ ՌԴ
Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթավերամշակման գործարանում երկու օրվա ընթացքում երկրորդ հրդեհն է տեղի ունեցել Հաղորդվում է,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ՝ Թուրքիայում երկրաշարժից տուժածների համար նախատեսված վրանային ճամբարում
Թուրքիայի Ադիյաման քաղաքում երկրաշարժից տուժածների համար նախատեսված վրանային ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրասնոդարի երկրամասում անօդաչու թռչող սարք է ընկել նավթի «ցիստեռնի» վրա
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում նավթի պահեստ է այրվում: Նշվում է, որ անօդաչու թռչող սարք է ընկել Թաման նավահանգստում գ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Անկոչ հյուրը»․ Երևանում մեքենան ամբողջ ծավալով մտել է բանկի տարածք
«Nissan fuga» մակնիշի ավտոմեքենան մխրճվել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերից մեկի շենք: Ավելի վաղ հայտնել էինք,...