
Իսպանիայում 2 տոննա կոկաինը չի վրիպել իրավապահների աչքից

Իսպանիայի իրավապահ մարմինները 2 տոննա կոկաին են առգրավել թմրանյութերի ապօրինի առևտրի դեմ պայքարի գործողության շրջանակներում: Այս մասին հաղորդվում է իսպանական ոստիկանության կայքում, տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Նշվում է, որ իրավապահները բերման են ենթարկել 8 հոգու։ Հանցավոր խմբավորումը Հարավային Ամերիկայից կոկաին է մատակարարել Իսպանիայի Վիգո նավահանգիստ (Գալիսիայի ինքնավար համայնք):
Թմրանյութը թաքցված է եղել բանանի տուփերի մեջ։ Տեղափոխման ժամանակ հանցագործները օգտվել են սովորական առևտրային երթուղիներից։
Ոստիկանությունը 8 խուզարկություն է անցկացրել, որոնց ընթացքում առգրավվել է 58 հազար եվրո կանխիկ գումար։