
COVID-19 համաճարակի կարգավիճակը չեղարկվում է. ԱՀԿ

ԱՀԿ-ն չեղարկում է COVID-19 համաճարակի կարգավիճակը: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
ԱՀԿ-ի տվյալներով՝ համաճարակի սկզբից ի վեր ավելի քան 20 միլիոն մարդ է մահացել։
Ռուսաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 4215 դեպք։ Դաշնային օպերատիվ շտաբի տվյալներով՝ մահացել է 32 հիվանդ։
Հոսպիտալացվել է 773 մարդ, ինչը 17%-ով պակաս է նախորդ օրվա համեմատ։