Մեղրիի մաքսակետը գործում է շուրջօրյա ռեժիմով և առանց ընդմիջումների․ ՊԵԿ
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել․
«Մայիսի 3-ին ԱԺ-ում Մեղրի մաքսակետի սանիտարական պայմանների պահպանման և անցակետի աշխատանքի վերաբերյալ բարձրացված խնդիրների առնչությամբ Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ Մեղրիի մաքսակետը գործում է շուրջօրյա ռեժիմով և առանց ընդմիջումների։
Կոմիտեն ընդգծում է, որ մաքսակետում մաքսային մարմիներից բացի, գործունեություն են ծավալում այլ կառույցներ և մասնավոր կազմակերպություններ ևս: Հետևաբար, նրանց, ինչպես նաև մասնավոր անձանց մասով ՊԵԿ-ը չի կարող կառավարել բոլոր իրավիճակները: Հայտնում ենք, որ Մեղրի մաքսակետում մաքրման ծառայությունները մատուցվում են բաց մրցույթով ընտրված մասնավոր կազմակերպության կողմից: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ մաքսակետում տեղադրված են բազմաթիվ աղբամաններ, սակայն, հատկապես զբոսաշրջիկների մեծ հոսքի պարագայում, մաքսակետում պարբերաբար սանիտարական պայմանների հետ կապված խնդիրներ են առաջանում: Բացի այդ, սանիտարահիգիենիկ կանոնները հաճախ չեն պահպանվում քաղաքացիների կողմից, ինչը ևս հանգեցնում է տարածքի աղտոտմանը:
Ինչ վերաբերում է մաքսակետում իրականացվող գործառույթներին, ապա ներկա պահին մարդատար ավտոմեքենաների սպասարկումը տևում է մոտ 1 ժամ և իրականացվում է արտահերթ՝ անկախ նրանից, թե որքան բեռնատար և բեռնատարի վարորդ է գտնվում հերթում: Մաքսային մարմիններին ներկայացված փաստաթղթերի գերակշռող մասը պահպանվում է մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերում։ Այդուհանդերձ, քաղաքացու յուրաքանչյուր սահմանահատման պարագայում պահանջվում է անձնագիր և ավտոմեքենայի տեխանձնագիր, ինչն ընդունված է միջազգային պրակտիկայում։
Գործում է նաև շուրջօրյա բանկային ծառայություն, մաքսակետում տեղադրված և անխափան աշխատում է վճարային տերմինալը:
Նշենք, որ երբ սահմանահատման ժամանակ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանք վճարելու անհրաժեշտություն է առաջանում, վարորդը կայանում է մեքենան մաքսակետի տարածքում և մոտ 500 մետր քայլելով՝ մաքսակետի վարչական շենքում կատարում է համապատասխան վճարումները:
Մաքսակետում քաղաքացիների, մասնավորապես, օտարերկրյա այցելուների տեղաշարժը դյուրինացնելու համար տարածքում փակցված են գրառումներ՝ հայերեն, ինչպես նաև պարսկերեն ու անգլերեն լեզուներով: Առկա են նաև ուղղորդիչ սլաքներ, որպեսզի քաղաքացիներին պարզ լինի գործողությունների հաջորդականությունը:
Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2023 թ. մայիս-հունիս ամիսներին։ Վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում նաև Բագրատաշենի մաքսակետում, որպեսզի մաքսային ենթակառուցվածքները համահունչ լինեն միջազգային չափանիշներին»։
Նմանատիպ հոդվածներ
«Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին»․ Արցախի պետնախարար
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական,...
Անվճար սնունդ չեն տվել, վաճառել են. ավիաընկերության ինքնաթիռը փոխել է անունն ու չվերթի համարը․ «Հետք»
Կարեն Գասպարյանը երեկ՝ մայիսի 7-ին, ժամը 10:21-ի «FLYONE ARMENIA» ավիաընկերության Երևան-Դուբայ չվերթով Դուբայ է մեկնել։...
Ոստիկանությունը երիտասարդի՝ շանը ծեծելու մասին
Երեկ երեկոյան Ծիծեռնակաբերդի այգում ականտեսն ու մասնակիցը եղա կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի։ Այս մասին գրել է ֆեյս...
Կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել․ Գյումրիի քաղաքապետարան
Գյումրիի քաղաքապետարանից հայտնում են. «Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ յուրաքանչյ...