Կրեմլի վրա ԱԹՍ-ներով հարձակումն, ամենայն հավանականությամբ, բեմադրված է եղել․ ISW
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Կրեմլի նստավայրի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը, ամենայն հավանականությամբ, բեմադրվել է Ռուսաստանի Դաշնության կողմից։ Հիմնական նպատակն է ցույց տալ երկրի բնակչությանը պատերազմի մոտիկությունը և պայմաններ ստեղծել ավելի լայն սոցիալական մոբիլիզացիայի համար, ասվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) ամենօրյա ակնարկում:
Այս վարկածի օգտին ISW փորձագետները կարծում են, որ, մասնավորապես, խոսում է Կրեմլի «անմիջական, հետևողական և համակարգված» արձագանքը կատարվածին։
«Պաշտոնական արագ և հետևողական ներկայացումը ցույց է տալիս, որ Ռուսաստանը այս միջադեպը բեմադրել է մայիսի 9-ի Հաղթանակի օրվա տոնակատարությունից մի քանի օր առաջ, որպեսզի պատերազմն իր ներքին լսարանին ներկայացնի որպես էկզիստենցիալ մի բան», - ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ:
Ռուսական իշխանությունները, ըստ ISW-ի, կարող էին դա անել՝ արդարացնելու մայիսի 9-ի տոնակատարության ծրագրի չեղարկումը կամ կրճատումը։