Հայտնի է Կրեմլի վնասված հատվածի վերականգնման ժամկետը

Կրեմլի Սենատի պալատի գմբեթը, որը խոցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, կվերականգնվի մինչև մայիսի 5-ը, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ելենա Կրիլովային։ «Մինչև վաղը տանիքի երկու պղնձե թիթեղները կփոխենք»,- ասաց նա։

 

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ լրագրողներին չհստակեցրեց, թե արդյոք վնասված հատվածներից լուսանկարներ կհրապարակվե՞ն։ 

 

Հիշեցնենք՝ Կրեմլին անօդաչու թռչող սարքեր էին հարվածել։ Ռուսական կողմը մեղադրել է Ուկրաինային և տեղի ունեցածը որպես ահաբեկչություն բնութագրել։ 

Քաղաքականություն