Ուկրաինայի զինված ուժերը անցել են հակահարձակման․ Պրիգոժին
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը անցել են հակահարձակման։ «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովն ասել է, որ հարձակում է իրականացվում Օրեխով քաղաքի վրա, սակայն դեռ վաղ է ասել, թե որն է այս հարձակման նպատակը՝ կռվով հետախուզություն, ճեղքելու փորձ կամ լայնածավալ հարձակում։ Գրել է kommersant.ru-ն։
«Այս գիշեր հսկայածավալ հրետանային նախապատրաստությունից հետո Ուկրաինայի զինված ուժերի զինյալների զրահապատ խումբը կրկին հարձակման է անցել Օրեխովի հարավում։ Պաշտպանության առաջին գծում նրանց դիմավորել են մեր մոտոհրաձգայիններն ու հետախույզները... Այս պահին մարտը եռում է»,- գրել է Ռոգովը թելեգրամյան իր ալիքում։
Խոսելով Բախմուտում տիրող իրավիճակի մասին՝ Պրիգոժինն ասել է. «Ուկրաինայի զինված ուժերը սկսել են իրենց հակահարձակումը։ Նրանց մարդիկ և արկերն անսահմանափակ են: ՊՆ-ն մեզ հրետանային զինամթերք չի տրամադրում։ Մի քանի օրվա պաշար ունենք»։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը՝ սահմանին․ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ժամը 20:10-22:0...
1 զոհ, 2 վիրավոր․ իրավիճակը՝ 23:10-ի դրությամբ
Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Ժամը 23:10-ի...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սոթքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ հայկական կողմը ունի 2 վիրավոր․ ՀՀ ՊՆ
Ժամը 07:50-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հ...
Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է կրակը հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ժամը 08:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կր...