Թրամփը նրան մոտ է քաշել ու փորձել համբուրել․ ևս մեկ կին է նախկին նախագահին մեղադրել բռնաբարության մեջ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին եւս մեկ կին է մեղադրել բռնաբարության մեջ, հաղորդում է The Wall Street Journal-ը։

81-ամյա գործարար Ջեսիկա Լիդսը դաշնային ժյուրիին պատմել է, որ Թրամփի կողմից իր նկատմամբ ոտնձգությունների դեպքը տեղի է ունեցել1978 կամ 1979 թվականներին:

 

Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել ինքնաթիռում. գործարարը նրան մոտ է քաշել ու փորձել համբուրել, իսկ հետո բռնել է կրծքից: «Կարծես նա քառասուն միլիոն ձեռք ունենար»,-ասել է Լիդսը։

 

Թրամփը հերքել է այդ մեղադրանքները։ Նա դատարանում ցուցմունք չի տվել։

 

Ավելի վաղ քաղաքական գործչին բռնաբարության մեջ մեղադել էր նաեւ սյունակագիր Ջեյն Քերոլը։ Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Մանհեթենի Bergdorf Goodman խանութի հանդերձարանում 1995 թվականի վերջին կամ 1996 թվականի սկզբին։ Այս պահին գործը քննվում է դատարանում։


 

Քաղաքականություն