Ո՞րն է բանակում ինքնասպանությունների պատճառը. Վարդապետյանը նշեց

Գլխավոր դատախազը չկարողացավ հստակ պատասխանել` ինքնասպանության թվերը բանակում աճե՞լ են, թե՞ նվազել, բայց շեշտեց` բոլոր պատճառները վկայում են ոչ կանոնադրային հարաբերությունների մասին։ Տեղեկությունը ԱԺ–ում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը` անդրադառնալով բանակում ինքնասպանությունների մասով վիճակագրությանը։

 

Պատասխանելով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցին` Վարդապետյանն ընդգծեց` չի կարող քնից արթնանալ ու անմիջապես անգիր հիշել վիճակագրական տվյալները։

 

«Բազմաթիվ հանգամանքների հետևանքով է, որ 18 տարին բոլորած երիտասարդը գնում է այդ քայլին։ Մեկն ասում է խաղամոլության հետևանքով է, մեկ այլ մարդ էլ ասում է` սիրած աղջկա պատճառով է կամ բանակում քրեական ենթամշակույթ կա։ Պատերազմից առաջ և հետո ունենք տվյալներ, որ ինքնասպանության նվազում կա բանակում։ Ուզում եմ հասկանալ, թե ինչի՞ արդյունքում է, ի՞նչ է փոխվել, ինչ-որ բա՞ն է դուրս եկել բանակի կառավարման վիճակից»,– նշեց Անդրանիկ Քոչարյանը։ 

 

Ըստ Վարդապետյանի՝ հնչած պատճառները վկայում են ոչ կանոնադրային հարաբերությունների մասին․ «Դրանք ինքնասպանության թիվ մեկ պատճառն են։ Բանակում ինքնասպանություններն ու սպանությունները պետք է դիտարկել նույն շրջանակում, դրանք նույն ագրեսիան են։ Մի դեպքում ագրեսիա է ինքդ քո հանդեպ, մյուս դեպքում էլ՝ դեպի դուրս։ Այս առումով բանակը կարգապահության և կառավարման տեսանկյունից և՛ հեշտ, և՛ բարդ սիստեմ է»։

 

 

Քաղաքականություն